Logo

Յանիկ Սիները հաղթեց Նովակ Ջոկովիչին և նվաճեց Շանհայի «Մասթերսի» տիտղոսը

14:19 / 13.10.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները շարունակում է տպավորիչ ելույթները: 23-ամյա իտալացին նվաճեց Շանհայի «Մասթերսի» տիտղոսը:

Սիները եզրափակիչում 7-6, 6-3 հաշվով առավելության հասավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողի, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: Իտալացին աշխարհի չորրորդ ռակետին հաղթեց 1 ժամ 37 րոպեում:

37-ամյա Ջոկովիչը հաղթանակի դեպքում կնվաճեր ATP-ի մրցաշարերի 100-րդ տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ