Logo

Սիմեոնե. «Մրցակցի դարպասի մոտ սառնասիրտ չէինք»

12:25 / 09.02.2025Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է «Ռեալի» դեմ Մադրիդյան դերբին (1-1), հաղորդում է ESPN-ը:

«Առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բայց մրցակցի դարպասի մոտ սառնասիրտ չէինք։ Երկրորդ խաղակեսը սկսվեց նրանց գոլով և ավելի մեծ ինտենսիվությամբ: Ջուլիանո Սիմեոնեն ուներ իր հնարավորությունները, Լյորենտեն ևս երկու գոլային պահ ուներ: Երկու թիմերն էլ կարող էին ավելի լավ հանդես գալ:

Երկրորդ խաղակեսում մենք մի քանի հակագրոհ անցկացրինք, դրանք կարող էինք ավելի լավ եզրափակել»,- ասել է արգենտինացի մասնագետը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 50 միավորով Լա լիգայի առաջատարն է, Դիեգո Սիմեոնեի թիմը` 49 միավորով երկրորդը: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» 45 միավոր ունի և այս տուրի խաղը դեռ չի անցկացրել:

«Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին». Անչելոտին՝ Մադրիդյան դերբիից հետո

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ