Logo

«Չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին». Անչելոտին՝ Մադրիդյան դերբիից հետո

11:29 / 09.02.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Աթլետիկոյի» դեմ Մադրիդյան դերբիում գրանցված ոչ-ոքիի մասին (1-1), հաղորդում է Managing Madrid-ը:

«Երկրորդ խաղակեսում մենք լիովին վերահսկում էինք խաղը: Առաջին խաղակեսը տարբերվում էր, շատ ավելի դանդաղ էր տեմպը: 11-մետրանոցի նշանակումն ազդեց թիմի վրա, չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին: 

Երկրորդ խաղակեսում Վինին ու Ռոդրիգոն շատ վտանգավոր պահեր ստեղծեցին: Թիմը լավն էր, բոլորն իրենց զոհաբերեցին: Մոտ էինք հաղթանակին:

Պետք է երջանիկ լինենք. ծանր շաբաթվանից հետո մենք շարունակում ենք գլխավորել աղյուսակը»,- ասել է իտալացի մասնագետը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 50 միավորով Լա լիգայի առաջատարն է, Դիեգո Սիմեոնեի թիմը` 49 միավորով երկրորդը: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» 45 միավոր ունի և այս տուրի խաղը դեռ չի անցկացրել:

Սիմեոնե. «Մրցակցի դարպասի մոտ սառնասիրտ չէինք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ