Մոհամեդ Սալահը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ 1 թիմի կազմում «գոլ + ասիստ» ցուցանիշով լավագույն ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն:
33-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում «գոլ + ասիստ» ցուցանիշով ունի 277 միավոր` 188 գոլ և 89 գոլային փոխանցում:
Սալահը գերազանցել է Ուեյն Ռունիին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում «գոլ + ասիստ» ցուցանիշով գրանցել էր 276 միավոր` 183 գոլ և 93 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Սալահը 2 խաղ բաց թողնելուց հետո՝ «Բրայթոնի» դեմ տնային մրցավեճում (2-0) խաղադաշտ էր վերադարձել և ասիստ կատարել Ուգո Էկիտիկեին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


