Երկու խաղով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը:
Գործող չեմպիոն «Լիվերպուլը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»: Դուբլ գրանցեց հարձակվող Ուգո Էկիտիկեն: Երկրորդ գոլի դրվագում ֆրանսիացուն ասիստ կատարեց Մոհամեդ Սալահը, որը 26-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել վնասվածք ստացած Ջո Գոմեսի փոխարեն:
«Չելսին» էլ տանը նույն հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Գոլ խփեցին Քոուլ Պալմերը և Մալո Գյուստոն:
«Լիվերպուլը» 26 միավորով 6-րդն է, «Չելսին»` 28 միավորով 4-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Լիվերպուլ» - «Բրայթոն»` 2-0
Ուգո Էկիտիկե, 1, 60
«Չելսի» - «Էվերթոն»` 2-0
Քոուլ Պալմեր, 21, Մալո Գյուստո, 45
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


