Logo

Ռայոլա. «ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է»

13:54 / 13.08.2025Ֆուտբոլ
null

Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն:

«Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն:

Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք իրավաբանների հետ կգնահատենք իրավիճակը»,- ասել է իտալացին:

Ավելի վաղ փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել էր որոշումը, իսկ Ջանլուիջի Դոնարուման սոցցանցերում կատարած գրառումով անդրադարձել էր իրավիճակին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ