Logo

Ռոմանո. Դոնարուման կհեռանա. նա հեռացվել է հայտացուցակից

20:50 / 11.08.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հեռացվել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացին 100%-ով կհեռանա փարիզյան ակումբից: Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա և չի էլ լինի: Ակումբում հավատում են, որ թիմի նորեկ, ֆրանսիացի Լյուկա Շևալյեն կդառնա ՊՍԺ-ի «առաջին համարը»:

Դոնարուման կա՛մ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կհեռանա, կա՛մ մեկ տարի անց` որպես ազատ գործակալ: 26-ամյա դարպասապահի համար ՊՍԺ-ի հետ արդեն կապ են հաստատել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներ, որոնց անունները չի նշվում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ