Logo

Փարիզ-2024. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եզրափակիչում է

23:14 / 27.07.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում դուրս եկավ հենացատկի եզրափակիչ:

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14,666 միավոր:

Առաջին ցատկով Դավթյանը հավաքել էր 14,533 միավոր, երկրորդով՝ 14,800: 31-ամյա մարմնամարզիկը երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 7-րդն էր, երրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո էլ վերջնարդյունքում մնաց նույն դիրքում և դուրս եկավ եզրափակիչ: Օգոստոսի 4-ին հենացատկի որակավորման փուլում 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները կպայքարեն մեդալների համար:

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն էլ օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14,733 միավոր և երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 5-րդն էր, այստեղ դեռևս երրորդ ենթախմբի բոլոր մասնակիցները ելույթ չեն ունեցել: Այս պահին Դավթյանը նահանջել է 6-րդ տեղ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Փարիզ-2024-ում պայքարի մեջ էին մտել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որոնք ավարտել են ելույթները։ 30-ամյա Կարապետյանին չէր հաջողվել նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակիչի ուղեգիր, որին շատ մոտ էր, իսկ 21-ամյա Մանուչարյանը չէր կարողացել հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլի արգելքը։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ