Logo

Նեյմարը` վնասվածքի մասին

19:58 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է ձախ ծնկի մենիսկի վնասվածքով խաղալու մասին, հաղորդում է ge-ն:

«Ֆիզիկապես լավ եմ զգում։ Այս վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի ինձ։

Ես անպայման պատրաստ կլինեմ հաջորդ խաղին»,- ասել է բրազիլացին:

Ակումբի բժշկական անձնակազմը ֆուտբոլիստին խորհուրդ էր տվել վիրահատվել, սակայն Նեյմարը պատրաստ է մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին:

Բրազիլիայի Ա Սերիայի 36-րդ տուրի` «Սպորտ Ռեսիֆիի» դեմ տնային խաղում (3-0) Նեյմարը գոլ էր խփել և ասիստ կատարել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ