Բրազիլիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Սպորտ Ռեսիֆիին»։
Տանտերերից գոլ և ասիստ է գրանցել թիմի ավագ ու առաջատար Նեյմարը։ 33-ամյա աստղային ֆուտբոլիստը վնասվածքով է մասնակցել հանդիպմանը։ Նախնական տեղեկություններով` նա այս տարի այլևս խաղադաշտ չպետք է դուրս գար։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն հարազատ ակումբ վերադառնալուց հետո 26 խաղում խփել է 8 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
«Սանթոսը» 41 միավորով 15-րդն է, «Սպորտ Ռեսիֆին»` 17 միավորով վերջինը` 20-րդը։
Բրազիլիայի Ա Սերիա, 36-րդ տուր
«Սանթոս» - «Սպորտ Ռեսիֆի»` 3-0
Նեյմար, 25, Լուկաս Կալ, 36 (ինքնագոլ), Ժոաո Շմիդտ, 67


