Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին հանդիպումն է անցկացրել:
33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ Պաուլիստայի լիգայի 7-րդ տուրի հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին:
Նեյմարը նախորդ անգամ հարազատ թիմում խաղացել էր 2013 թվականին, ինչից հետո տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ բրազիլացին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» է վերադարձել «Սանթոս»: