«Սանթոսը» հայտարարել է բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին։ 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբ է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում:
«Սանթոսը» Նեյմարի վերադարձի մասին տեսանյութին կից դրել է «Արքայազնը վերադարձել է» հեշթեգը:
Նեյմարը «Սանթոսի» սան է, բրազիլական ակումբի գլխավոր թիմում խաղացել է 2009-2013 թվականներին, 225 խաղում խփել է 136 գոլ, կատարել 64 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն խզել էր Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը:
Eu vou, mas eu volto. #ThePrinceIsBack pic.twitter.com/2uTxDgYk1M
— Santos FC (@SantosFC) January 31, 2025