«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, խոսելով վերականգնման ընթացքի մասին, նորից անդրադարձել է Ջանլուիջի Դոնարումային, որի հետ բախման հետևանքով էլ ստացել էր վնասվածքը, հաղորդում է Bild-ը:
«Չեմ մեղադրում Դոնարումային։ Այդպիսի բաներ պատահում են։ Դեպքից հետո նա զանգահարել է ինձ։
Վերականգնումս լավ է ընթանում։ Արդեն քայլում եմ առանց հենակների։ Սակայն չեմ շտապում, ուզում եմ, որ ամեն օր ավելի լավ զգամ։ Առաջին մի քանի շաբաթները բարդ էին հոգեբանական առումով։ Բայց հետո հասկացա, որ ոչինչ չի փոխվի, եթե նույնիսկ շատ մտածեմ։ Դրանից հետո սկսեցի ավելի հանգիստ զգալ»,- պատմել է գերմանացին։
Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» խաղի ժամանակ Մուսիալան ոտքի կոտրվածք էր ստացել Ջանլուիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանին Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:


