Logo

Ջանլուիջի Դոնարուման՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

13:20 / 02.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա դարպասապահը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ անգլիական գրանդը Դոնարումայի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերելու ավելի քան 30 միլիոն եվրոյով: Իտալացին «Մանչեսթեր Սիթիում» կփոխարինի բրազիլացի Էդերսոնին, որը տեղափոխվել է «Ֆեներբահչե»:

«Միլանի» և «Պարի Սեն-Ժերմենի» նախկին դարպասապահը 74 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ