Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Հայաստանի և Հունգարիայի հավաքականների դեմ խաղերի հայտացուցակը, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պորտուգալիայի ազգային հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն»):
Պաշտպաններ՝ Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաու Կանսելու («Ալ Հիլալ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»):
Կիսապաշտպաններ՝ Ժոաու Պալինյա («Տոտենհեմ»), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ»), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Վիտինյա (ՊՍԺ), Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ՝ Ժոաու Ֆելիքս («Ալ Նասր»), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Պեդրու Նետու («Չելսի»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»):
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Հայաստանի ազգային թիմի դեմ, իսկ սեպտեմբերի 9-ին հյուր կգնա հունգարացիներին:
Հայաստան - Պորտուգալիա խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


