Logo

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

15:01 / 27.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ-ն:

Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ»

Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Դանիել Աղբալյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Հարձակվողներ
Լուկաս Սելարայան - «Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ