Logo

Մբապեն` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:12 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ Իսպանիայի չեմպիոնը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Կառլո Անչելոտիի թիմը դիմակայությունում հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, նիդերլանդական ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգը և Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Օրքյուն Կյոկչուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա