Logo

ՉԼ. Մբապեի հեթ-տրիկը. «Ռեալը» նորից հաղթեց «Ման. Սիթիին», ՊՍԺ-ն 7 գոլ խփեց

01:53 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է։

Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սեփական դաշտում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսեր Սիթիին»։ Դիմակայության առաջին խաղում «Արքայական ակումբն» առավելության էր հասել 3-2 հաշվով։

1/8 եզրափակիչում «Ռեալի» հնարավոր մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը»։

ՊՍԺ-ն ֆրանսիական դիմակայությունում կրկին շանս չտվեց «Բրեստին»։ Փարիզյան ակումը հյուրընկալվելիս 3-0 հաղթելուց հետո տանն ավելի՛ խոշոր հաշվով առավելության հասավ` 7-0։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նույնպես շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիվերպուլի» կամ «Բարսելոնայի» դեմ։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղեր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3-1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 4, 33, 61 - Նիկո Գոնսալես, 90+4

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բրեստ» (Ֆրանսիա)` 7-0 (տեսանյութ)

Բրեդլի Բարկոլա, 20, Խվիչա Կվարացխելիա, 39, Վիտնյա, 59, Դեսիրե Դուե, 64, Նունու Մենդեշ, 69, Գոնսալու Ռամուշ, 76, Սենի Մայուլու, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ