Logo

Մարտինես. «Հայաստանի դեմ խաղը լուրջ մարտահրավեր է»

12:40 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմաների:

«Հայաստանի հավաքականի դեմ խաղը լուրջ մարտահրավեր է: Մեծ հարգանք ունենք Հայաստանի թիմի նկատմամբ: Նրանք ամեն ինչ կանեն՝ սեփական ստադիոնում լավ հանդես գալու համար: Նոր մարզիչ է եկել հավաքական, հուզական առումով շատ բան այլ մակարդակի վրա է լինելու: Պետք է ընդգծել երկրպագուների գործոնը. նրանք շատ կրքոտ են և ստեղծելու են հրաշալի մթնոլորտ: 

Ազգերի լիգայում տարած հաղթանակն արդեն անցյալում է, պետք է կենտրոնանանք որակավորման փուլի վրա: 

Մեծ հարգանք ենք տածում նոր մարզչի՝ Եղիշե Մելիքյանի հանդեպ: Նա 5 տարի նույն ակումբում է աշխատել և «Փյունիկում» հասել է մեծ հաջողությունների: Լավ եմ պատկերացնում՝ ինչպես պատրաստել թիմիս Հայաստանի դեմ խաղին», - ասել է իսպանացի մասնագետը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ