Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա հանդիպման մասին:
«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին, և մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը որակյալ թիմ ունի՝ ամուր պաշտպանությամբ, կարողանում է նաև վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել: Ես նաև գիտեմ, որ մեր առաջիկա մրցակցի կազմում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք փայլուն անհատական որակներ ունեն: Մենք պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը:
Ժոտայի վերաբերյալ ցանկացած հարգանքի տուրք ինձ փշաքաղեցնում է: Հաճելի է տեսնել, որ ամբողջ աշխարհում նման վերաբերմունք են ցուցաբերում», - նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


