Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը 47-րդ տեղը գրավեց Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլին մասնակցեցին 61 երկրի 100 լեռնադահուկորդներ:
Հիշեցնենք, որ Մոսեսովը Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդն է, որը հաղթահարել է մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը:


