Logo

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Լևանդովսկիի հետ սկանդալից հետո

12:29 / 12.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրաժարական է տվել:

«Եկել եմ այն եզրակացությանը, որ հանուն հավաքականի՝ պետք է հեռանամ գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար երազանք էր հավաքականը գլխավորելը»,- Պրոբեժի խոսքը մեջբերում է Լեհաստանի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ մարզիչն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկիին, իսկ աստղային ֆուտբոլիստը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին:

Մունդիալ-26-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Լեհաստանն արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվել էր Ֆինլանդիայի թիմին:

Przegląd Sportowy. Հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը

Լևանդովսկի. «Մարզիչը խախտեց մեր պայմանավորվածությունը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ