Logo

Przegląd Sportowy. Հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը

11:15 / 10.06.2025Ֆուտբոլ
null

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են եղել, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, պնդում է Przegląd Sportowy-ն:

Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո նա որոշել է չխաղալ ազգային թիմի կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը:

Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ:

Լևանդովսկին 85 գոլով Լեհաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ