Logo

ԿԼ. Հայկական ակումբների հաջորդ հավանական մրցանակիցները

16:31 / 22.07.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքներով հայկական ակումբներն իմացան հաջորդ հավանական մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։

Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» ու մոլդովական «Զիմբրուի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը լինելու է «Դնեպր-1» (Ուկրաինա) - «Ակադեմիա Պուշկաշ» (հունգարիա) զույգի ուժեղագույնը։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», եթե հաղթահարի Մալթան ներկայացնող «Սիլմա Ուոնդերերսի» արգելքը, որակավորման երրորդ փուլում ուժերը չափելու է «ԱԵԿ Աթենք» (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։

Հայաստանի նախորդ առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում մրցելու է «Կոպենհագեն» (Դանիա) - «Մեգփիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի դեմ։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը որակավորման երկրորդ փուլում կփորձի հաղթահարել չեխական «Բանիկ Օստրավայի» արգելքը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը որակավորման երկրորդ փուլում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ