Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ պարտության մատնելով Ղազախստանի ազգային թիմին: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը տնային խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Աչքի ընկան Սվետլանա Կարագեզյանն ու Օքսաննա Պիզլովան: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսկաը:
Ազգերի լիգա, C լիգա
Հայաստան - Ղազախստան՝ 2:0
Սվետլանա Կարագեզյան, 15, Օքսաննա Պիզլովա, 56
Հայաստանի ու Ղազախստանի հավաքականների հետ նույն խմբում են նաև Լյուքսեմբուրգի ու Լիխտենշտայնի թիմերը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով հաղթել էր Լիխտենշտայնի հավաքականին: Արտակ Ադամյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 4-ին՝ Լյուքսեմբուրգի թիմի դեմ: