Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը տնային խաղում 6:1 հաշվով ջախջախել է Լիխտենշտայնի հավաքականին՝ տանելով Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Արմավիրում կայացած հանդիպման յուրաքանչյուր խաղակեսում Հայաստանի թիմը 3-ական գոլ է խփել: Վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: Մեկական գոլով աչքի են ընկել Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան ու Աննա Դալլաքյանը:
Ազգերի լիգա, C լիգա
Հայաստան - Լիխտենշտայն՝ 6:1
Մարալ Արթին, 7, Օքսաննա Պիզլովա, 13, Լարա Կազանչյան, 44, 53, 71, Աննա Դալլաքյան, 51 (11մ) (Հայաստան) - Կատարինա Ռիշ, 52
Հայաստանի ու Լիխտենշտայնի հավաքականների հետ նույն խմբում են նաև Լյուքսեմբուրգի ու Ղազախստանի թիմերը: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ ընդունելով Ղազախստանի թիմին: