Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Լարա Կազանչյանը կանադական «Քրեյթոնից» տեղափոխվել է ֆրանսիական «Լանս», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Կանադահայ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիս: Կազանչյանը «Լանսում» կխաղա «36» համարի մարզաշապիկով:
«Լանսի» կանանց թիմն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում, որի առաջատարն է: «Լանսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու քայլեր են ձեռնարկում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն տեղափոխվելու համար։
Ֆուտբոլիստուհին 16 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, խփել է երկու գոլ, կատարել մեկ ասիստ:
Հիշեցնենք, որ Fast News-ը տրանսֆերի մասին հայտնել էր հունվարի 28-ին:



