Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լարա Կազանչյանը կտեղափոխվի ֆրանսիական «Լանս», հայտնում են FastNews-ի աղբյուրները:
Կազանչյանը հունվարի 28-ին կմեկնի Ֆրանսիա և պայմանագիր կստորագրի «Լանսի» հետ։
«Լանսի» կանանց թիմն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում։ Նրանք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու քայլեր են ձեռնարկում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն տեղափոխվելու համար։
10 տուրից հետո «Լանսի» կանանց թիմը գլխավորում է Երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը։
Լարա Կազանչյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։ Նա անցկացրել է 16 խաղ, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Կազանչյանը նոր թիմին կմիանա կանադական «Քրեյթոնից»։


