Logo

Ջոկովիչն ու Մեսին մարզաշապիկներ են փոխանակել

14:26 / 29.03.2025Ֆուտբոլ
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը սոցցանցերում լուսանկար է հրապարակել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հետ:

«Պատիվ էր հանդիպել մեծն Մեսիի ու նրա ընտանիքի անդամների հետ»,- գրել է սերբ թենիսիստը։

Լեգենդար մարզիկները մարզաշապիկներ են փոխանակել։

Մեսին ներկա է եղել Ջոկովիչի ու Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 15-րդ ռակետ) միջև Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակիչի մրցախաղին։ Սերբ թենիսիստը հաղթել է 6-2, 6-3 հաշվով, դուրս եկել եզրափակիչ, որտեղ մարտի 30-ին տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (Չեխիա, 54-րդ ռակետ) հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ