Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս եկավ եզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակիչում 6-2, 6-3 հաշվով ուժեղ գտնվեց աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովից: Սերբը բուլղարացուն հաղթեց 1 ժամ 11 րոպեում:
37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – Յակուբ Մենշիկ (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:
Մայամիում Ջոկովիչի մրցախաղը դիտում էր «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին:
The conductor brings the orchestra to life 🎻
— ATP Tour (@atptour) March 28, 2025
Relentless @DjokerNole advances into a record-extending 60th Masters 1000 final!@MiamiOpen | #MiamiOpen pic.twitter.com/R3kKuooxCn
Greatness in attendance 🏡
— ATP Tour (@atptour) March 28, 2025
🐐 @TeamMessi @MiamiOpen | #MiamiOpen | @InterMiamiCF pic.twitter.com/YoOTMCfiRM


