Անգլիական «Բորնմութի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը ճանաչվել է Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
25-ամյա հարձակվողը հունվարին անցկացրել է 4 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Կլյուվերտը «Բորնմութի» կազմում 23 խաղում աչքի է ընկել 11 գոլով ու 4 ասիստով:
Նիդերլանդցին հեթ-տրիկ է ձևակերպել «Նյուքասլի» (4-1) և «Վուլվերհեմփթոնի» (4-2) դեմ խաղերում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր «Նյուքասլի» ռմբարկու Ալեքսանդր Իսակը:


