Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ամսվա լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Դին Հեյսենին («Բորնմութ»), Ջեյկոբ Մերֆիին («Նյուքասլ»), Քոլ Փալմերին («Չելսի»), Էնթոնի Ռոբինսոնին («Ֆուլհեմ») և Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):
Ալեքսանդր Իսակը 2024 թվականի դեկտեմբերին Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել 2 ասիս: