«Մանչեսթեր Սիթին» ՊՍԺ-ից ձեռք կբերի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն իտալացի դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. մանկունիական գրանդը կվճարի 30 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումար։
26-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Նա երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Քաղաքաբնակների» հետ։
Դոնարուման «Սիթիում» կփոխարինի Էդերսոնին, որը կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։
Դոնարուման «Պարի Սեն-Ժերմենում» է 2021թ. հուլիսից, 161 խաղից 56-ում դարպասը պահել է անառիկ։


