Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։
Միլանյան ակումբի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ավելի վաղ Gazzetta dello Sport-ը գրել էր, որ 35-ամյա կիսապաշտպանը մկանային խնդիրներ ունի:
«Ներաձուրին» միավորների քանակը հասցրեց 43-ի, շրջանցեց «Ատալանտային» և բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը 44 միավորով «Նապոլին» է, որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ «Վենեցիան» 14 միավորով նախավերջինն է` 19-րդը։
Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր
«Վենեցիա» - «Ինտեր»` 0-1
Մատեո Դարմիան, 16


