Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վենեցիայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
35-ամյա ֆուտբոլիստը հունվարի 10-ի մարզման ժամանակ գանգատվել է մկանային ծանրաբեռնվածությունից։ Նա այսօր` հունվարի 11-ին, բուժզննում պետք է անցնի` իրավիճակը պարզելու համար։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 24 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
«Վենեցիա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին և կհեռարձակվի Fast Sports-ի ուղիղ եթերում, Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում։