«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: «Ռոսոներիի» սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին:
«Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք:
Առաջին բանը, որ նա հարցրել է ինձ, եղել է հետևյալը. «Մեր թիմը կարո՞ղ է հաղթել Ա Սերիան»: Նա վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, սակայն նրա մենթալիտետը չի փոխվում: Մենք ուզում ենք դրանով վարակել «Միլանի» մյուս խաղացողներին»,- Տարեի խոսքն է մեջբերում Milanreports-ը:
Կարդացեք նաև՝


