«Աթլետիկոն» համաձայնության է հասել «Բետիսի» հետ թիմի կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մադրիդյան ակումբը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո, ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: ԱՄՆ հավաքականի խաղացողը շուտով բուժզննում կանցնի: Նրա տրանսֆերն «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահանջն է:
«Աթլետիկոյի» հաջորդ տրանսֆերային թիրախը «Վիլյառեալի» եզրային հարձակվող Ալեխանդրո Բաենան է:
Կարդացեք նաև՝


