«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչի խաղում Ուգո Էկիտիկեի գոլն ու ստացած կարմիր քարտը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Չեմ վախենա ասել՝ դա անհեթեթ ու հիմար քայլ էր (Էկիտիկեի մարզաշապիկը հանելը - խմբ.): Պետք է կառավարել էմոցիաները: Ես կհասկանայի Էկիտիկեին, եթե նա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում շրջանցեր երեք մրցակցի, իսկ հետո գնդակն ուղարկեր դարպասի վերին իննյակը, բայց այդ գոլն իրականում ստեղծել էր Ֆեդերիկո Կիեզան», - ասել է նիդերլանդցին:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


