Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 2-1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։
Մերսիսայդյան գրանդում գոլերի հաշիվը բացեց Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը, որը սեպտեմբերի 1-ին է 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ»։
Առնե Սլոթի գլխավորած թիմի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց մեկ այլ նորեկ Ուգո Էկիտիկեն։ Ֆրանսիացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավելուց հետո հանեց մարզաշապիկը, ինչի պատճառով երկրորդ դեղին քարտն ստացավ` հեռացվելով դաշտից։
Այսպիսով, «Լիվերպուլը» մրցաշարի 1/8 եզրափակիչում է։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։
Անգլիայի Լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»` 2-1
Ալեքսանդր Իսակ, 43, Ուգո Էկիտիկե, 85 - Շի Չառլզ, 76
Հեռացում` Ուգո Էկիտիկե, 86 («Լիվերպուլ»)
Սեպտեմբերի 24-ին կկայանան հետևյալ խաղերը՝
«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 22:45
«Նյուքասլ» - «Բրեդֆորդ»՝ 22:45
«Տոտենհեմ» - «Դոնկաստեր»՝ 22:45
«Փորթ Վեյլ» - «Արսենալ»՝ 23:00
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


