Հայաստանի հավաքականը Երևանում ավարտվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրում 14-1 հաշվով հաղթեց Ինդոնեզիայի թիմին:
Հայաստանի հավաքականից հեթ-տրիկ գրանցեց Սերգեյ Խուդյակովը, դուբլ` Մաքսիմ Կուզնեցովը, Արտյոմ Կուզնեցովը, Իգոր Կրիվիխը:
Վադիմ Գուսկովի գլխավորած թիմը մրցաշարում տարավ չորս հաղթանակ և մեկ խաղում պարտվեց, 12 միավորով գրավեց երկրորդ տեղը:
Ավելի վաղ Ուզբեկստանը 13 միավորով ապահովել է չեմպիոնությունը:
Մրցաշարի վերջին խաղում ժամը 20:00-ից Իրանը կմրցի Քուվեյթի դեմ:
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում և ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


