Ուզբեկստանի հավաքականը դարձավ Երևանում ավարտվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հաղթող։
Մրցաշարի վերջին` 5-րդ տուրում Ուզբեկստանի թիմը 18-3 հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին և 13 միավորով գրավեց առաջին տեղը։ Մալայզիան էլ պարտվեց բոլոր խաղերում ու եզրափակեց մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 6-րդ տեղը։
5-րդ տուրում կկայանան նաև Ինդոնեզիա - Հայաստան ու Իրան - Քուվեյթ հանդիպումները։
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում և ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


