Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ազգային թիմը մարտի 16-ին սկսել է մարզական հավաքն ու պատրաստվում է Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումայի փլեյ-օֆֆի հանդիպումներին։
Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները.
• Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
• Արսեն Բեգլարյան - «Վան»
• Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
• Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
• Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
• Սերգեյ Մուրադյան - «Նոա»
• Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
• Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
• Գոռ Մանվելյան - «Նոա»
• Արտակ Դաշյան - «Նոա»
• Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
• Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
• Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Օրվա ավարտին հավաքականին կմիանան Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանն ու Արթուր Սերոբյանը:
Մարտի 17-ին հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանն ու Ստյոպա Մկրտչյանը:
Գեորգի Հարությունյանն ու Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:
Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Թբիլիսիում։ Երկու խաղերն ել կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: