Logo

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

13:26 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ժամը 17:30-ին կանցկացնի առաջին մարզումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.

  • Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
  • Արսեն Բեգլարյան - «Վան»
  • Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
  • Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
  • Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
  • Սերգեյ Մուրադյան - «Նոա»
  • Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
  • Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
  • Գոռ Մանվելյան - «Նոա»
  • Արտակ Դաշյան - «Նոա»
  • Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
  • Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
  • Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Օրվա ավարտին հավաքականին կմիանան Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանն ու Արթուր Սերոբյանը:

Մարտի 17-ին հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանն ու Ստյոպա Մկրտչյանը:

Գեորգի Հարությունյանն ու Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի երկու խաղերին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն ել կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ