Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական փուլում 4 խաղ է անցկացրել, և այդ ընթացքում եղել է ընդամենը երեք չփոխարինված ֆուտբոլիստ:
Էդուարդ Սպերցյանը, Կամո Հովհաննիսյանն ու Սերգեյ Մուրադյանը բոլոր հանդիպումներում եղել են մեկնարկային կազմում և խաղադաշտում մնացել են մինչև վերջ: Նրանք խաղադաշտում անցկացրել են 360 րոպե:
Ոչ ամբողջական, բայց շատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներից են նաև Էրիկ Փիլոյանը (351 րոպե), Ուգոչուկվու Իվուն (345), Նաիր Թիկնիզյանը (331), Տիգրան Բարսեղյանը (289), Հենրի Ավագյանը (270), Գեորգի Հարությունյանը (266) և Լուկաս Սելարայանը (243):
Մյուս ֆուտբոլիստները չեն հատել 200 րոպե խաղաժամանակի սահմանը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
Կարդացեք նաև՝
- Մելիքյան. «Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը»
- Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»
- Հավաքականների ընտրական փուլ՝ Չեմպիոնների լիգայի ձևաչափով. լուրջ փոփոխություն է քննարկվում
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


