Logo

Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»

13:46 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնն ամփոփել է Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպումը (1:0), հաղորդում է rte-ն:

«Պետք է խաղի ելքն ավելի վաղ վճռեինք: Դա տեղի չունեցավ, այդ պատճառով այդքան նյարդային էինք: Ես ասել է՝ հայերի դեմ խաղում 1-0 հաշիվն ինձ կբավարարի, այդպես էլ եղավ: Հազվադեպ է լինում, որ մեր դարպասն անառիկ պահենք և չշեղվենք խաղային կառուցվածքից:

Միգուցե հայերը լարված էին հաղթանակի հասնելու անհրաժեշտության պատճառով, բայց երբ նրանք մնացին 10 ֆուտբոլիստով, դա հանեց նրանց լարվածությունը. դարձան ավելի համարձակ: Այդ պահից հետո մրցակիցը սկսեց հաճախ գրոհել և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց»,- ասել է իսլանդացի մասնագետը:

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ հանդիպման 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։

Կարդացեք նաև՝

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ