Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը

19:55 / 22.09.2024Շախմատ
null

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան։

Հայաստանի հավաքականը վերջին` 11-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթեցին, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի գրանցեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց։

Հայ շախմատիստները 17 միավորով գրավեցին 6-րդ տեղը։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադայի հաղթող դարձավ Հնդկաստանի հավաքականը, որը մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն, հաղթեց 11 մրցափուլերից 10-ում, գրանցեց մեկ ոչ-ոքի և վաստակեց 21 միավոր։ ԱՄՆ-ի և Ուզբեկստանի թիմերը համապատասխանաբար դարձան արծաթե ու բրոնզե մեդալակիր։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում արծաթե մեդալի արժանացավ նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։

Արման Փաշիկյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մալթային (4-0), Անդորրային (3-1), Բրազիլիային (3-1), Շվեդիային, (2,5-1,5), Ֆիլիպիններին (2,5-1,5), Անգլիային (2,5-1,5), Գերմանիային (2,5-1,5), ոչ-ոքի գրանցել Ուկրաինային (2-2) հետ, պարտվել Չինաստանին (1,5-2,5) և Հունգարիային (1,5-2,5)։

Կանանց Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիային, 17 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Կանանց պայքարում նույնպես հաղթեց Հնդկաստանի հավաքականը՝ վաստակելով 19 միավոր, Ղազախստանը 18 միավորով երկրորդն է, ԱՄՆ-ը նույնպես հավաքեց 17 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով դարձով բրոնզե մեդալակիր։

Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Վիետնամին (3-1), Չինաստանին (2,5-1,5), Մոնղոլիային (3,5-0,5) ոչ-ոքի գրանցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հետ (2-2), պարտվել Հնդկաստանին (1,5-2,5):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ