Պրահայի «Սպարտայի» Մ17 թիմի կիսապաշտպան Ավետ Կասպարովը 2025/26 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Լիբերեցի «Սլովանում», հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
16-ամյա ֆուտբոլիստին «Սլովանի» Մ19 թիմում անձամբ ցանկացել է տեսնել գլխավոր մարզիչը։
Ակումբը հուլիսի 9-ին մարզական հավաք կսկսի, որի ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի չեխական «Չեսկե Բուդեյովիցեի», «Բռնոյի», Դրեզդենի «Դինամոյի» և լեհական «Շկյոնսկի» հետ։ Չեխիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսին։
2024/25 մրցաշրջանի վերջին շրջանում Կասպարովը վարձավճարով հանդես է եկել Պրահայի «Մոտորելետում»։ Նա ակումբի Մ17 թիմում 9 խաղում 2 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Պատանի ֆուտբոլիստը ևս 1 արդյունավետ փոխանցում կատարել է Մ19 թիմում անցկացրած 4 խաղում։
Վարձակալության ավարտից հետո Կասպարովին իրենց կազմում ցանկացել են տեսնել նաև չեխական այլ ակումբներ` «Դուկլան» ու «Մլադա Բոլեսլավը»։
Հայ ֆուտբոլիստը Պրահայի «Սպարտայի» համակարգին միացել է 2024թ. օգոստոսին։ Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի որդին է։
Կարդացեք նաև՝


