«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել է թիմի առաջատար Ադեմոլա Լուքմանին, որը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:
«Լուքմանն իմ տեսած վատագույն 11-մետրանոց իրացնողն է: Գոլ խփելուց հետո նա շատ էր ցանկանում իրացնել 11-մետրանոցը: Դաշտում էին նաև Ռետեգին ու Դե Կետելարեն, բայց գնդակը վերցրեց նիգերիացին: Ինձ ընդհանրապես դուր չեկավ, թե ինչ արեց նա», - իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բելգիական թիմը 1/8 եզրափակիչում կհանդիպի «Լիլին» կամ «Ասթոն Վիլային»:


