Logo

ՉԼ. «Բավարիան», «Բենֆիկան» ու «Բրյուգեն» 1/8 եզրափակիչում են

01:59 / 19.02.2025Ֆուտբոլ
null

«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆից դուրս թողեց «Ատալանտային»` պատասխան խաղում հաղթելով 3-1 հաշվով։ Դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը նույնպես հաղթել էր` 2-1։

Արդեն առաջին խաղակեսում հյուրերը վճռեցին հանդիպման ելքն ու երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Ատալտան» փորձեց խաղ վերադառնալ և 46-րդ րոպեին Ադեմոլա Լուքմանի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց։

61-րդ րոպեին դիմակայության ինտրիգը կարող էր վերականգնվել, սակայն Լուքմանը վրիպեց 11-մետրանոցից. «Բրյուգեին» փրկեց դարպասապահ Սիմոն Մինյոլեն։

«Բրյուգեն» 1/8 եզրափակիչում կմրցի ֆրանսիական «Լիլի» կամ անգլիական «Ասթոն Վիլայի» դեմ։

«Բավարիան» մեծ դժվարությամբ հաղթահարեց Գլազգոյի «Սելթիկի» արգելքը։

Դիմակայության պատասխան խաղում Շոտլանդիայի չեմպիոնը 63-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Երբ թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, ավելացված չորրորդ րոպեին կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը խփեց մյունխենյան գրանդի պատասխան գնդակը։ Հանդիպումն ավարտվեց 1-1, իսկ «Բավարիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առաջին խաղում 2-1 հաշվով հաղթելու շնորհիվ մրցակցին դուրս թողեց պայքարից և հաջորդ փուլում կհանդիպի Լևերկուզենի «Բայերին» կամ Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Բենֆիկան» նույնպես շարունակում է պայքարը։ Պորտուգալական ակումբը «Մոնակոյի» դեմ պատասխան խաղում թրիլերային ոչ-ոքի (3-3) գրանցեց, իսկ դիմակայությունում հաղթեց 4-3 հաշվով։

1/8 եզրափակիչում Բրունու Լաժեի գլխավորած թիմի հավանական մրցակիցներն են «Բարսելոնան» և «Լիվերպուլը»։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

«Բավարիա» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 1-1 (տեսանյութ)

Ալֆոնսո Դևիս, 90+4 - Նիոկլաս-Գերիտ Կյուն, 63

«Ատալանտա» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 1-3 (տեսանյութ)

Ադեմոլա Լուքման, 46 - Չեմսդին Թալբի, 3, 27, Ֆեռան Յուտգլա, 45+3

Չիրացված 11-մետրանոց` Ադեմոլա Լուքման, 61 («Ատալանտա»)

Հեռացում` Ռաֆայել Տոլոյ, 87 («Ատալանտա»)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 3-3 (տեսանյութ)

Քերեմ Ակթյուրքօղլու, 22, Վանգելիս Պավլիդիս, 76 (11մ), Օրկան Կյոկչու, 84 - Տակումի Մինամինո, 32, Էլիես Բեն-Սեգիր, 51, Ջորջ Իլենիխենա, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ