«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին խոսել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մասին, հաղորդում է «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը:
«Տեր Շտեգենը մասնակցել է մարզմանն ու ամբողջությամբ պատրաստ է խաղալուն: Նա վաղը կլինի մեկնարկային կազում», - ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 33-ամյա դարպասապահը «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 6-րդ տուրի խաղում աջ ծնկի ջլերի ամբողջական պատռվածք էր ստացել:
«Վալյադոլիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի ընթացքին կարող եք հետևել Fast Sports-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում:


